Նախագիծ
Նախագծի անվանումը- «Լինել առողջ»
Նախագծի հիմնական թեման: Ի՞նչ է հարկավոր առողջ լինելու համար:
Նախագծի նպատակը: Աշակերտները կիմանան, որ առողջ լինլու համար հարկավոր է առողջ ապրելակերպ: Առողջության կարևորությունը մարդու կյանքում : Կհասկանան, որ առողջությունը անգին հարստություն է: Ամեն ինչ ոչինչ է, եթե չկա առողջություն:
Նախագծի խնդիրները:
1. Սննդի ճիշտ օգտագործումը առողջության համար:
2. Սպորտի և ֆիզիկական աշխատանքի ճիշտ կազմակերպում:
3.Սանիտարական հիգենան և շրջապատի կանաչապատումը առողջության մասին՝ ներկայացնել սեփական սեփական եզրակացությունը:
Սպասվելիք արդյունքները: Աշակերտները հասկանան՝ սննդի կարևորությունը առողջության համար: Ֆիզկուլտուրան և սպորտը հնարավորություն կտան տիրապետելու օրքանիզմին՝ կոփել, մարզել և ապրել առողջ: Սանիտարական հիգենայի ճիշտ օգտագործումը:
Նպատակային խումբ- Առաջին դասարանի աշակերտներ:
Նախագծի տևողությունը-2դասաժամ:
Նախագծի ընթացքը: Համակարգչային շնորհանդեսի միջոցով ներկայացնել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք անհրաժեշտ են առողջության համար:
Առարկայական կապ- Մայրենի, բնություն, ԻԿՏ, սպորտ:
Նախագծի հեղինակ-Անահիտ Պարոնյան
Anaitparonjan@gmal.com